Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հանդիպում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները


«Թբիլիսյան գագաթնաժողով - 2014»-ի մասնակիցները, 6-ը մայիսի, 2014թ․
«Թբիլիսյան գագաթնաժողով - 2014»-ի մասնակիցները, 6-ը մայիսի, 2014թ․
Թբիլիսիում այսօր սկսվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովը:

«Թբիլիսյան գագաթնաժողով - 2014»-ը, որը ծրագրվել էր Մարգվելաշվիլիի Թուրքիա և Ադրբեջան այցերի ընթացքում, անցկացվում է Վրաստանի ազգային գրադարանում:

Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք պետությունների ղեկավարները քննարկում են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում քսանամյա համագործակցության արդյունքները, ինչպես նաև ընթացիկ և իրականացվելիք նախագծերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG