Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Մինսկը իր շահերին վնասող պայմանագիր չի ստորագրի


Լուկաշենկո. Մինսկը իր շահերին վնասող պայմանագիր չի ստորագրի
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00
Պաշտոնական Մինսկը չի պատրաստվում մայիսի 29-ին Աստանայում ստորագրել Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին պայմանագիրը` ի վնաս իր շահերի, շաբաթ օրն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում գտնվող Բորիսովի փորձարարական պոլիգոնում, որտեղ անձամբ փորձարկել է Բելառուսի և Չինաստանի համատեղ արտադրության «Ջիլի» ավտոմեքենաները։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներին Մինսկում հյուրընկալելուց և Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Լուկաշենկոն կրկին փաստել է՝ կան տարաձայնություններ, որոնց շուրջ Բելառուսը շարունակում է բանակցությունները, առաջին հերթին Ռուսաստանի հետ:

«Դրանք մոտ ժամանակներս կլուծվեն, քանի որ մայիսի վերջին մենք պետք է ստորագրենք տնտեսական միության ձևավորման մասին պայմանագիրը, այդ իսկ պատճառով բոլոր հարցերը պետք է վերացվեն: Հակառակ դեպքում մենք չեն կարող գնալ դեպի այդ տնտեսական միություն՝ ի վնաս մեզ, անհավասար պայմաններով»,- ընդգծել է նախագահ Լուկաշենկոն:

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին հաջորդած շաբաթվա ընթացքում Բելառուսի նախագահն, ըստ էության, չի թաքցրել իր ոչ միանշանակ վերաբերմունքը Կրեմլի նախաձեռնած կառույցի նկատմամբ։ Լուկաշենկոն նախ հայտարարեց, որ այդ կառույցին ինտեգրվելը չարժե վերածել գործընթացի հանուն գործընթացի՝ միևնույն ժամանակ չթաքցնելով, որ բազմաթիվ չլուծված և անհասկանալի հարցեր կան։

Ղազախստանից ստացվող լուրերի համաձայն, այդ երկիրը նույնպես առանձնակի հույսեր չի կապում Կրեմլի նախաձեռնած նոր դաշինքի հետ։ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է 2014 թվականին ստանալ Առևտրի համաշխարհային կազմակերպության լիարժեք անդամի կարգավիճակ՝ նշելով, որ ներկայումս բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ 90-ականների սկզբներից ի վեր Ղազախստանը ձգտում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը հնարավորություն կտա ղազախական ապրանքներն արտահանել համաշխարհային շուկա առավել նպաստավոր պայմաններով։

Ուշագրավ է, որ Մաքսային միության ստեղծման ջատագով Ղազախստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը փորձագետների պնդմամբ հակասությունների շղթա է առաջացնում, քանի որ Մաքսային միությունը չի հանդուրժում «և, և» մոտեցումը՝ պարտադրելով իր «կամ, կամը»։
XS
SM
MD
LG