Մատչելիության հղումներ

Ուկրաինայում վերսկսվել է «հակաահաբեկչական գործողությունը»


Ուկրաինա -- Առաջին բախումները Օդեսայում, 2-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա -- Առաջին բախումները Օդեսայում, 2-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ այսօր առավոտյան երկրի արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունը վերսկսվել է:

Ուկրաինայի ներքին գործերի նախարուրությունը հաղորդում է, որ ուկրաինական զորքերը Կրամատորսկ քաղաքում ետ են վերցրել օդանավակայանը և հեռուստաաշտարակը:

Կրամատորսկը գտնվում է Սլովյանսկի մոտ, որի մատույցներում երեկ զինված բախումներ տեղի ունեցան ռուսամետ ինքնապաշտպանական ջոկատների ու ուկրաինական ռազմական ստորաբաժանումների միջև:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սլովյանսկի մոտ երեկ երեկոյան երկու զինվոր է զոհվել, կորուստներ են կրել նաև ռուսամետ խմբերը:

Իրավապահները «զանգվածային անկարգություններ» հրահրելու, «դիտավորյալ սպանություններ» և «պետական շենքերի գրավում» իրականացնելու համար այսօր 130 մարդ են ձերբակալել:

Այսօր առավոտյան ազատ են արձակվել Սլովյանսկում գերեվարված ԵԱՀԿ զինվորական դիտորդները:

Սլովյանսկի ռուսամետ անջատողականները ապրիլի 25-ից դիտորդական խմբի 8 անդամներին պահում էին անազատության մեջ, նրանցից մեկին առողջական խնդիրների պատճառով ավելի վաղ էին բաց թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG