Մատչելիության հղումներ

Ուորլիքի մասին հայտարարությունը «Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դրսևորումն է»


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է համարում Ադրբեջանի արտաքին գերատեսչության փոխնախարարի վերջին հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասին։

Նախօրեին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը անվստահություն էր հայտնել Ուորլիքին և չէր բացառել, որ պաշտոնական Բաքուն կարող է ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել համանախագահությունից ետ կանչել ամերիկացի դիվանագետին։

«Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։ Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,- հայտարարել է ԼՂ արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG