Մատչելիության հղումներ

Սլովյանսկում զինյալները Ուկրաինայի ԶՈւ երկու ուղղաթիռ են խփել


Ուկրաինա - Ռուսամետ զինյալների հսկիչ անցակետը Սլովյանսկի մոտ, 2-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ զինյալների հսկիչ անցակետը Սլովյանսկի մոտ, 2-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերի երկու «Մի-24» ուղղաթիռներ, որոնք օդային պարեկություն էին իրականացնում Սլովյանսկի շրջանում, խփվել են շարժական զենիթահրթիռային համակարգերի կիրառմամբ, ևս մեկ «Մի-8» ուղղաթիռ վնասվել է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դրա հետևանքով զոհվել է երկու զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սլովյանսկում դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողության ակտիվ փուլը սկսվել է ուրբաթ առավոտյան, զինված ուժերը օգտագործում են ավիացիա և զրահատեխնիկա:

Ռուսական գործակալությունը հայտնում է նաև, որ Դոնեցկում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է 26 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG