Մատչելիության հղումներ

Մայիսմեկյան շքերթն անցավ Մաքսային միությանն անդամակցելու կարգախոսների ներքո


Կոմունիստները կոչ են անում միանալ Մաքսային միությանը
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Կոմունիստական կուսակցության նախաձեռնած մայիսմեկյան շքերթը այս տարի Մաքսային միությանն անդամակցելու կարգախոսների ներքո էր անցնում:

Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ կոմունիստները փողոց էին դուրս եկել ոչ թե դժգոհելու, այլ կոչ անելու իշխանություններին օր առաջ ստորագրել Կրեմլի նախաձեռնած միությանը միանալու փաստաթուղթը:

«Եթե մեր Սերժ Սարգսյանը երկու լավ բան է արել, մեկը Մաքսային միությանը միանալն է: Աբովյանն ի՞նչ ա ասել Ռուսաստանի մասին` օրհնվի էն սըհաթը, որ ռուսի ոտը մտավ… Հիմար-հիմար դուրս են տալիս` անկախ ենք: Դու ի՞նչն ես անկախ, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ անկախ ես», - «Ազատության»-ը ասաց շքերթի մասնակիցներից մեկը:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնող շքերթն ավարտվեց Ռուսաստանի դեսպանատան առջը, Հայաստանի կումկուսի առաջնորդները շուրջ 20 հազար հայաստանցի կոմունիստների անունից դիմում հանձնեցին՝ աջակցություն հայտնելով Վլադիմիր Պուտինի նախաձեռնած «լայնածավալ ինտեգրացիոն գործընթացներին», Մաքսային միությանն անդամակցումը «բազմաչարչար ժողովրդի ճակատագրական ելքը» որակելով:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը վրոդվվեց «Ազատության» հարցը Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի վերաբերյալ:

«Դա չար լեզուների խոսք է: Ընդհակառակը. մենք մեզ ավելի ամուր կզգանք, ավելի ապահով կզգանք` մտնելով Մաքսային միության մեջ»:

Տաճատ Սարգսյանը հիշեցնում է` Խորհրդային միության կազմում Հայաստանը տնտեսական լուրջ կապեր ուներ Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի հետ, համոզված է՝ դրանք հեշտությամբ կարելի է վերականգնել․ - «Դա ոչ մի կապ չունի անկախության հետ: Մեր ինքնության ոչ մի կորուստ չի լինի: Այն մարդիկ, ովքեր այդպես են կարծում, մոռացել են պատմությունը»:
Շքերթի մասնակից կոմունիստներն այսօր իրենց արհամարհված են զգում:

«Մարդիկ անգործ են: Արտագաղթը շարունակվում է։ Կոռուպցիան ու կաշառակերությունը խեղդել են հանրապետությունը: Մարդիկ մնացել են անպաշտպան», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում կան պիոներներ և հատուկենտ երիտասարդներ՝ անկախության սերնդակիցներ, որոնք, սակայն, ասում են, թե Հայաստանի ինքնիշխանությունն այսօր ոչինչ չարժե․ - «Անկախությունը լավ բան է, բայց ի՞նչ է տալիս հիմա անկախությունը: Չեն հասկանում ես: Մարդը պետք է գոնե 3 հազար դոլար աշխատի, որ կարողանա ընտանիք պահել, ամուսնանալ: Ո՞ւմ է պետք այդ անկախությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG