Մատչելիության հղումներ

Սփյուռքի թեմերի երկու հոգևորականներ կարգալույծ են հռչակվել


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով:

Մեկ այլ տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Մարտիրոս քահանա Բերբերյանը՝ եկեղեցականին անհարիր ընթացքի համար, և դասվել է աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG