Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ Փարիզի Աստվածամոր տաճարում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Անցած կիրակի օրը Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով է հանդես եկել Փարիզի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին: Այնուհետև մատուցվել է հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ:

Ֆրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատացյալներ:

Նախքան պատարագը Չիտեչյանը այցելել է Ժխտողականության դեմ հայկական զգոնության «Colectif VAN» կառույցի նախաձեռնած ցուցահանդեսին, որն օրվա ողջ ընթացքում անցկացվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG