Մատչելիության հղումներ

Մահմուդ Աբասը հայտարարություն է տարածել հրեաների ողջակիզման մասին


Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ հրեաների ողջակիզումը` Հոլոքոստը, անվանել է մարդկության արդիական պատմության ամենասարսափելի հանցագործությունը։

Այսօր Իսրայելում հարգանքի տուրք են մատուցում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստների ռեժիմի կողմից սպանված մոտ 6 միլիոն հերաների հիշատակին։

Աբբասն իր հայտարարությամբ Իսրայելի ղեկավարներին կոչ է արել «կնքել արդար և հարատև խաղաղություն, որը հիմնված կլինի երկու պետությունների` Իսրայելի և Պաղեստինի խաղաղ և անվտանգ համատեղ գոյության գաղափարի վրա»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG