Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարների առաջնորդը քննադատել է Թաթարստանի ղեկավարությանը


Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը Թաթարստանի ղեկավարությանը մեղադրել է ղրիմյան հակամարտության ժամանակ Կրեմլի շահերը պաշտպանելու մեջ:

«Մենք չենք նույնացնում Թաթարստանի ղեկավարությունն ու թաթար ժողովրդին», - հայտարարել է Ջեմիլևը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ հավելելով, որ եթե Թաթարստանի ղեկավարները չկատարեին Կրեմլի պահանջած քայլերը, նրանք չէին մնա իրենց պաշտոններում:

Ղրիմի թաթարների առաջնորդը չի ընդունել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի՝ Ղրիմի թաթարների և Ռուսաստանի կառավարության միջև որպես միջնորդ հանդես գալու առաջարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG