Այսօր Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի 56-ամյա բնակիչ Ռաֆիկ Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի 49-ամյա բնակիչ Գաբրիել Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ստացած վնասվածքներից Մուղդուսյանը մահացել է, Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Պաշտպանության նախարարությունը դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ է անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:
Հաղթանակ գյուղի բնակիչ Գաբրիել Բաբիկյանը, ով այսօր առավոտյան սահմանագոտում պայթել էր ականի վրա, առաջին բուժօգնությունը ստացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ Բաբիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, շուտով նրան կտեղափոխեն Երևան բուժումը շարունակելու նպատակով:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրում եղել են ցուցանակներ, որոնք զգուշացրել են ականապատված տարածքի մասին: Նա ավելացրեց, որ վերջին երեք տարվա մեջ սա ականի պայթելու երկրորդ դեպքն է:
Նարե Ստեփանյան