Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով արտակարգ հանդիպում է հրավիրել


ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ արտակարգ հանդիպում է հրավիրել արևելյան Ուկրաինայի ճգնաժամի առիթով։

Պատճառը Ուկրաինայի գործող նախագահ Տուրչինովի հայտարարությունն է ուղղված ռուսամետ անջատողականներին, որում նա նրանց մինչև ապրիլի 14-ը ժամանակ էր տվել, որպեսզի հանձնեն զենքը և հեռանան իրենց գրաված կառավարական շենքերից արևելյան Ուկրաինայի մի շարք քաղաքներում: Հակառակ դեպքում, ինչպես ասել էր Տուրչինովը, ուկրաինական բանակը սկսելու է իրականացնել հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ այդ տարածքներում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ խիստ մտահոգ է այս հայտարարությամբ՝ ավելացնելով, որ Կիևը պետք է դադարեցնի ուժի կիրառումը և սկսի երկխոսություն։

ՄԱԿ-ում Միացյալ նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հակադարձել է, որ ճգնաժամն Ուկրաինայում արհեստականորեն ստեղծվել, ապա ղեկավարվել է ռուսների կողմից, ինչի հետ համաձայնվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG