Մատչելիության հղումներ

Սենատորները առաջարկում են քրդական երկու խմբավորումների դուրս բերել ահաբեկիչների ցանկից


Սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
Ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն ՄըքՔեյնը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցանկից դուրս բերել քրդական երկու կազմակերպությունների:

Խոսքը Հյուսիսային Իրաքում գործող Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության մասին է, որոնք Պետդեպարտամենտի համապատասխան ցանկում են հայտնվել 2001 թվականից:

«Եկել է պահը, որպեսզի մենք դադարենք քրդական այս կազմակերպություններն ընկալել որպես ահաբեկիչների: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այս կազմակերպությունները լուրջ դեր են խաղացել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու գործում», - հայտարարել է ՄըքՔեյնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG