Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ապրիլի 7-ին ականադաշտում պայթել են հետ շպրտված դիվերսանտները


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 6-12-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 500 կրակոց:

«Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե շփման գծի Ֆիզուլիի հատվածում հակատանկային ականի պայթյունի պատճառը «հողային աշխատանքներն» էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG