Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա


ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց ԲՀԿ պատգամավոր, քառյակի քննարկումներին մասնակցող Ստեփան Մարգարյանը:

Պատասխանելով մեր դիտարկմանը, թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ դա վատ հետևանք է ունենալու, Ստեփան Մարգարյանն ասաց․ - «Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել և չենք մտնի: Քաղաքական խաղը վատ բան է»:

Նա հավելեց, որ իշխող Հանրապետականից ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի եղել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG