«Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք եք վերջին հույսը»
Այսօր ռուսները հռչակել են այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել են խաղաղապահներ ուղարկելու խնդրանքով։
«Մենք դիմում ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք եք վերջին հույսը մեր և մեր երեխաների ապագայի համար։ Ռուսաստանն է ռուսաց մշակութային աշխարհի միակ պաշտպանը։ Միայն ռուսական բանակի խաղաղապահները կլինեն այն համոզիչ փաստարկը, որը կհանդարտեցնի զենքով և արյամբ իշխանությունը զավթած Կիևի խունտային։ Մենք պատրաստ ենք կռվել և զոհվել մեր իդեալների և համոզմունքների համար, բայց առանց ձեր աջակցության մենք դժվար վիճակում կլինենք»,- ասել է հավաքի մասնակիցներից մեկը։
Ուկրաինայի ռուսները պահանջում են Ուկրաինայում հաստատել դաշնային հանրապետություն, ռուսերենը ճանաչել որպես երկրորդ պետական լեզու՝ սպառնալով հակառակ դեպքում հանրաքվեով անջատվել և կամ հիմնել առանձին հանրապետություն կամ միանալ Ռուսաստանին։
«Ուկրաինայի թշնամիները փորձում են կրկնել Ղրիմի սցենարը»
Այսօր Ուկրաինայի ժողովրդին հատուկ հեռուստաուղերձով դիմել է նախագահի պաշտոնակատարը՝ Գերագույն ռադայի նախագահ Օլեքսանդր Տուրչինովը։
«Երեկվանից Ուկրաինայի դեմ սկսվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության երկրորդ մասը։ Նպատակն է՝ ապակայունացնել Ուկրաինան, իշխանությունից հեռացնել կառավարությանը, խափանել ընտրությունները և մասնատել մեր երկիրը»,- ասել է Տուրչինովը։
Նախագահի պաշտոնակատարի փոխանցմամբ, Ռուսաստանի հատուկ ծառայությունների հրահանգով գործող խմբերը գրավում են արևելյան շրջանների պետական հիմնարկները։ Տուրչինովի խոսքերով, այդ ամենը տեղի է ունենում այն պահին, երբ ռուսական բանակը գտնվում է հենց սահմանի մոտ։
«Ուկրաինայի թշնամիները փորձում են կրկնել Ղրիմի սցենարը, բայց մենք դա թույլ չենք տա։ Անցած գիշեր մենք ստեղծել ենք հակաճգնաժամային կենտրոն և հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու նրանց դեմ, ովքեր զինվել են»,- ասել է նախագահի պաշտոնակատարը։
«Ես մեծ հարգանք ունեմ տարբեր տեսակետներ որդեգրածների, այդ թվում մեր ընդդիմախոսների նկատմամբ, սակայն անջատողականությունը, սեփական հայրենիքի վրա զենք բարձրացնելը, ինչն ուղղակիորեն սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանը և կյանքին` այլևս քաղաքականություն չէ, դա լուրջ հանցագործություն է և մենք պատշաճ եղանակով ու վճռականությամբ պատասխան ենք տալու այդ հանցագործներին»,- հայտարարել է Տուրչինովը։
Սցենարը գրվել է Ռուսաստանում
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ անջատողականների շարժումը գլխավորում և ուղղորդում է Մոսկվան։ Այսօր ելույթ ունենալով կառավարության հատուկ նիստում՝ Յացենյուկն ասել է, որ հիմա իրագործվում է հակաուկրաինական ծրագիր, որի ընթացքում ուրիշ պետության զորքը կարող է ներխուժել երկրի տարածք։
Վարչապետի պնդմամբ, երկրի ֆեդերալացման կոչերը Ուկրաինան քայքայելու փորձ են և այդ սցենարը գրվել է Ռուսաստանում։
Լուգանսկում կարող է ծանր բախում լինել
Այս պահին լարվածության էպիկենտրոնը Ռուսաստանի սահմանից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լուգանսկն է։ Այստեղ հարյուրավոր ռուսներ անցած գիշերվանից դիրքավորվել են անվտանգության ծառայության տեղական շենքում։
Նրանք ունեն մոտ 300 ավտոմատ, նռնականետ, մեծ թվով ձեռքի նռնակներ։ Նրանք պահանջում են Կիևի իշխանություններից ազատ արձակել օրեր առաջ ձերբակալված 15 ռուսամետ ակտիվիստներին։
Շենքին հարող հրապարակում հավաքված ռուսներն էլ` մոտ հազար մարդ, բարիկադներ են կառուցում և ասում են, թե ուկրաինացի ուժայիններին թույլ չեն տա մոտենալ և դուրս մղել ներսում գտնվող ռուսներին։ Դա կարող է դառնալ Ուկրաինայում առաջին ռուսական «մայդանը»։
Հիմա ուկրաինացիների պատասխանի ժամանակն է։ Արդյոք նրանք կհամարձակվե՞ն գրոհ իրականացնել։ Քիչ առաջ Լուգանսկ են մեկնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն և ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրիյ Պարուբիյը։
Լուգանսկը պառակտված է։ Բնակչության գերիշխող մեծամասնությունը ռուսներ են, ավագ սերունդը Մոսկվայի քաղաքականության կողմնակից է, սակայն երիտասարդների և մտավորականների մեծ մասը եվրաինտեգրման գաղափարն են պաշտպանում։ Ոստիկանները փակել են դեպի Լուգանսկ տանող ճանապարհները։
Չեխիայի նախագահը կարող է առաջարկել ՆԱՏՕ-ի միջամտություն
Այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
«Ինչ հայտարարություններ էլ հիմա արվեն, պարզ է, որ Ղրիմը տեսանելի ապագայում չի վերադարձվի Կիևին, արևմտյան երկրները, այդ թվում Եվրամիությունը, պետք է ընդունեն այդ իրողությունը»,- ասել է Զեմանը Պրահայի ռադիոկայանի թղթակցին և ավելացրել, որ Ռուսաստանը հիմա ցանկանում է ընդարձակել իր նվաճումները Արևելյան Ուկրաինայում, ինչը էլ ավելի կսրի վիճակը, քանի որ դա շղթայական ռեակցիա կառաջացնի։
«Նման դեպքում ես կառաջարկեմ ոչ միայն առավել կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, այլև ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության պատրաստակամություն, օրինակ՝ զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է Միլոշ Զեմանը։