Մատչելիության հղումներ

Անդրանիկ Արզումանյանը՝ Օպերայի տնօրեն


Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք՝ երկու փուլով անցկացված մրցույթում անցած ուրբաթ օրը հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը, որոնց վերաբերյալ եզրակացությունը ներկայացվել էր մշակույթի նախարարին՝ վերջնական ընտրություն կատարելու համար:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG