Մատչելիության հղումներ

Օծանելիք՝ Էրդողանի անունով


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Գազայի հատվածում Էրդողանին շատ են սիրում», - ասում է գործարար Հալիդ Միրաջը:

Պաղեստինյան ինքնավարության Գազայի հատվածում փոքր բիզնեսով զբաղվող Հալիդ Միրաջը որոշել է իր խանութում նոր օծանելիքն անվանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի անունով: Միրաջը նման որոշում է ընդունել Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո:

«Ռեջեփ Թայիփ Էրդողան» անվանմամբ օծանելիքի սրվակի վրա Թուրքիայի վարչապետի դիմանկարն է:

Հալիդ Միրաջը իր խանութում Էրդողանի շատ լուսանկարներ ունի, ինչպես նաև մի պաստառ է տեղադրել՝ գովազդելով, հայտարարելով, որ օծանելիքներից մեկը կոչվում է Էրդողանի անունով:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խանութի սեփականատերն ասել է, թե դա իր մտքով անցել է, երբ ընտրություններից հետո շատ մարդիկ են դուրս եկել Գազայի փողոցներ՝ տոնելու Էրդողանի հաղթանակը:

«Այս օծանելիքը Էրդողանին սիրող շատ մարդկանց կգրավի», - ասել է Հալիդ Միրաջը՝ նշելով, թե «Գազայի հատվածում Էրդողանին շատ են սիրում, որովհետև նա հետաքրքրված է պաղեստինցիների խնդիրներով ու վերջին ութ տարիների ընթացքում հանդես է գալիս Գազայի հատվածի նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացնելու օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG