«Աջ սեկտորին» կզինաթափեն
Գերագույն ռադան այսօր ընդունել է երկրի տարածքում գործող բոլոր ապօրինի զինյալ խմբավորումներին զինաթափելու որոշում։
«Ուկրաինայի ժողովուրդը կարգ ու կանոն է պահանջում, զենք կարող են ունենալ միայն Զինված ուժերը, Ազգային գվարդիան, Անվտանգության ծառայությունները կամ օրինական այլ ստորաբաժանումներ»,- ասել է նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը։
Արմատականներին զինաթափելու անհրաժեշտության մասին են խոսել ոչ միայն Ղրիմը բռնակցած Մոսկվայում, այլև Ուկրաինային սատարող արևմտյան մայրաքաղաքներում։
Նախօրեին Կիևում տեղի է ունեցել «Աջ սեկտորի» զինյալների մասնակցությամբ հերթական միջադեպը, որի ընթացքում վիրավորվել է երեք մարդ։
«Աջ սեկտորը» կարևոր դեր է կատարել նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելու խնդրում, սակայն համարվում է ծայրահեղ ազգայնական խմբավորում, որի գործողությունները, ըստ ներկայիս իշխանությունների, ձեռնտու են միայն Մոսկվային։
Գազի գինը` պատժամիջոց
Մինչդեռ, ռուսները սկսել են տնտեսական նոր ճնշումներ գործադրել Ուկրաինայի վրա։
«Գազպրոմը» հայտարարել է, որ Ուկրաինա մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի համար ներկայիս 268.5 դոլարից հասցնում է 385.5 դոլարի։
Ռուսական զորքը հետ չի քաշվել
Այդ լուրից հետո ստացվեց տեղեկություն, որ ռուսներն իսկապես սկսել են հեռանալ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Իեն Պսակին ասել է, թե Վաշինգտոնը կողջունի լարվածության թուլացմանն ուղղված այդ քայլը։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դա անվանել է՝ «փոքրիկ ազդանշան առ այն, որ իրավիճակը կարող է բարելավվել»։
Թվում էր, թե հույսի ինչ-որ նշույլ է երևում, սակայն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ, ավաղ, ռուսական ուժերի հեռացման նշաններ դեռ չկան։
«Դժբախտաբար, ես չեմ կարող հաստատել, որ ռուսները հետ են քաշվում, մենք դա չենք տեսնում, և նրանց հսկայական զորքի կուտակումը որևէ կերպ չի նպաստում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Ռասմուսենը։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների այսօր գումարվող հավաքից առաջ։
Իսկ արդեն բացելով ժողովը, նա ասել է, որ Ղրիմը բռնակցելով՝ Մոսկվան թուլացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության հիմքերը։
«Պաշտպանությունը սկսվում է զսպումից»
«Այսօր մենք քննարկում ենք Եվրոատլանտյան շրջանի անվտանգության և կայունության ապահովման հարցը, որովհետև Ռուսաստանը ցույց տվեց, որ պատրաստ է ուժով վերաձևել սահմանները և Եվրոպայում բաժանարար նոր գծեր անցկացնել»,- ասել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ն բացառել է Ուկրաինայի հարցում ռազմական միջամտություն կատարելու հնարավորությունը, քանի որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ, սակայն Մոսկվայի գործողությունները խիստ մտահոգել են ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամներին և հատկապես Բալթյան երկրներին։
«Պաշտպանությունը սկսվում է նախևառաջ զսպումից, ուստի մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք ցույց կտան, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքները չեն գործի, մենք նաև կհամաձայնեցնենք քաղաքական և գործնական միջոցներ, որոնցով կաջակցենք Ուկրաինային մեր գործընկերության շրջանակներում»,- ասել է Ռասմուսենը և ընդգծել.- «Մենք հստակ ցույց կտանք, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են»։
Այսօր ՆԱՏՕ-ի նախարարները հանդիպելու են Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցյային։ Այսօր ավելի վաղ Վայմարում տեղի է ունեցել Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի և Ռադեկ Սիկորսկու առանձին հանդիպումը։
Շտայնմայերն ասել է, որ իր անձնական կարծիքով այսօր չի կարելի խոսել ՆԱՏՕ-ին միանալու՝ Ուկրաինայի հնարավորության մասին, սակայն ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առավել սերտ մերձեցումը միանգամայն հնարավոր է։
Մերձդնեստրը կարող է լինել ռուսների հաջորդ թիրախը
Եվրոպայում չեն բացառում Ռուսաստանի կողմից ագրեսիվ նոր քայլերը։ Անգելա Մերկելի հետ երեկվա հեռախոսազրույցում Պուտինն ասել է, թե անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Մոլդովայում Մերձդնեստրի շրջափակումը դադարեցնելու համար։
Այսօր մոտ 1400 ռուսաստանցի զինվոր է տեղաբաշխված Մոլդովայից անջատվելու և Ռուսաստանին միանալու նպատակ հռչակած Մերձդնեստրի տարածքում։
Ըստ վերլուծաբանների, ռուսները կարող են փորձել Ուկրաինայի տարածքով ներխուժել Մերձդնեստր։