Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով 14 կալանավորվածներից մեկը՝ Միսաք Առաքելյանը, այսօր ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացանք նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանից:
Առաքելյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինն այսօր նրա մեղադրանքը վերաորակել է խուլիգանություն և փոխել խափանման միջոցը: Միսաք Առաքելյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա կալանավորվել էր ոստիկանների ուղղությամբ պայթուցիկ սարքեր նետելու կասկածանքով։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Մաշտոցի պողոտայի իրադարձությունների հետևանքով կալանավորվածներից ևս 6-ի մեղադրանքներն արդեն փոխվել են, բայց նրանց խափանման միջոցները չեն փոխվել։
Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքներով ի սկզբանե կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Արմեն Հովհաննիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի ու Հայկ Հարությունյանի գործողությունները որակվել են խուլիգանություն: Հայկ Հարությունյանին խուլիգանությունից բացի առաջադրվել է նաև թմրամիջոցների հափշտակման մեղադրանք։
Իրինա Հովհաննիսյան