Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում


Երեկ տեղական ժամանակով ժամը 22:01 Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևելք:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.07 և արևելյան երկայնության 43.86 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG