Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում կրկին զինվոր է զոհվել


Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականին ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG