Մատչելիության հղումներ

Կիևը հրահանգել է Ղրիմից դուրս բերել բոլոր ուկրաինական ստորաբաժանումները


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրահանգել է Ղրիմում տեղակայված ուկրաինական բոլոր ստորաբաժանումներին կազմակերպված կերպով լքել թերակղզու տարածքը:

BBC-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի ղեկավարի այս հրահանգի նպատակը ուկրաինացի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների կյանքին սպառնացող վտանգը նվազագույնի հասցնելն է:

Ուկրաինայի ղեկավարն այս որոշումը կայացրել է Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության ղեկավարության համատեղ խորհրդակցության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG