Մատչելիության հղումներ

Աֆղանստանի իշխանությունը օտարերկրյա հետախուզական ծառայության է մեղադրում հարձակման մեջ


Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ անցած հինգշաբթի օրը Քաբուլի բարձրակարգ «Սերենա» հյուրանոցի վրա հարձակումը, որի ժամանակ ինը մարդ է սպանվել, իրականացրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները:

Աֆղանստանի ազգային անվտանգության խորհուրդը չի մասնավորեցնում, թե կոնկրետ որ երկրի հետախուզական ծառայության մասին է խոսքը, սակայն այդ երկրի իշխանությունները ահաբեկչական հարձակումների համար սովորաբար մեղադրում են Պակիստանին:

Աֆղանական իշխանությունները նաև հայտարարել են, որ Պակիստանի հոգևոր ուսումնարանների սաները պատրաստվում են, որպեսզի ձախողեն ապրիլին Աֆղանստանում նախանշված նախագահական ընտրությունները:

«Սերենա» հյուրանոցի վրա հարձակման հետևանքով սպանվել էր «Ֆրանս Պրեսս» գործակալության լրագրող Սարդար Ահմադը՝ կնոջ ու երկու երեխաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG