Մատչելիության հղումներ

Ղրիմում հարձակման են ենթարկվել ուկրաինական ռազմաբազաները


Շաբաթ օրը Ղրիմում տեղակայված երկու ուկրաինական ռազմական ավիաբազաներ գրոհի են ենթարկվել պրո-ռուսական ուժերի կողմից:

Ռուսամետ ուժերը զրահամեքենայով տապալել են Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկ ռազմաբազայի դարպասները և հավանաբար գրավել այն: Հակասական տեղեկություններ են հաղորդվում նաև պայթյունների և կրակահերթերի մասին:

Ղրիմի արևմուտքում շուրջ 200 անզեն ցուցարարներ ներխուժել են Նովոֆեդորիվկա քաղաքի մոտ գտնվող ավիաբազա: Ուկրաինական բանակի զինծառայողները բարիկադավորվել են բազայի շենքերի ներսում:

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, մոտ 5 հազար մարդ մասնակցել է պրո-ռուսական հանրահավաքի՝ Ուկրաինայից անջատվելու հարցով հանրահավաք անցկացնելու պահանջներ հնչեցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG