Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատում է Արևմուտքի պատժամիջոցները


Ռուսաստանը հայտարարել է, թե 12 ռուսաստանցիների և ուկրաինացիների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները՝ «կտրված են իրականությունից»։

Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը, ով հավելել է, որ Ռուսաստանն այդ պատժամիջոցներին համարժեք պատասխան է տալու։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ՝ «Ուկրաինա դիտորդներ գործուղելու՝ ԵԱՀԿ-ի որոշումը կօգնի կարգավորել Ուկրաինայի ներքին ճգնաժամը և վերջ տալ ազգայնականների ավազակություններին։

Նախարարությունը նշել է, որ դիտորդների առաքելությունն արտահայտում է այսօրվա քաղաքական և իրավական իրականությունը և չի տարածվում Ռուսաստանի մաս դարձած Ղրիմի և Սևաստոպոլի վրա։

ԵԱՀԿ-ն հայտնել է, որ դիտորդները վեց ամսով են մեկնում Ուկրաինա, որտեղ դիտարկելու են անվտանգության վիճակը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG