Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների մասին զեկույց է պատրաստել


Հյուսիսային Կորեայում իշխող ռեժիմի գործած հանցագործությունները նույնքան սարսափելի են, որքան նացիստների կամ էլ Կամբոջիայում Կարմիր կխմերների իրականացրած հանցանքները, այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Քիրբին՝ ներկայացնելով Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների մասին ՄԱԿ-ի անցկացրած հետաքննության արդյունքները:

ՄԱԿ-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հետաքննության արդյունքների վրա հիմնված 370 էջանոց զեկույցը կազմվել է Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած հարյուրավոր մարդկանց պատմությունների ու վկայությունների միջոցով։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտարարել է, որ վկայություններ տված մարդիկ երկրից փախուստի դիմած դավաճաններ ու հանցագործներ են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG