Մատչելիության հղումներ

Վրաստանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները


Վրաստանի արտգործնախարարությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները:

«Այն տեղի է ունեցել ռուսական զինված ուժերի ճնշման ներքո, ինչպես նաև միջազգային ու ուկրաինական օրենսդրության սկզբունքների լիակատար խախտմամբ»,- երեկ տարածած հաղորդագրության մեջ հայտարարում է Վրաստանի ԱԳՆ-ն՝ հայտնելով իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ կիրակի կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով քվեարկողների 96.8 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալու որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG