Մատչելիության հղումներ

Լավրով. ԱՄՆ - Ռուսաստան տարաձայնությունները պահպանվում են


Լոնդոնում կայացել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները ուկրաինական ճգնաժամի շուրջ, որից հետո Լավրովը մամլո ասուլիսում ներկայացրել է բանակցությունների արդյունքները:

Ըստ Լավրովի` ուկրաինական ճգնաժամի լուծման գործնական քայլերի վերաբերյալ կողմերը համաձայնության չեն հանգել, տարաձայնությունները պահպանվում են, սակայն այս հանդիպումը «ամեն դեպքում օգտակար էր»:

Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեի հարցին, ապա Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել, այդ դիրքորոշումը բազմիցս ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է` իրենք կհարգեն Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը, որը տեղի կունենա մարտի 16 -ի հանրաքվեի ընթացքում:

Բացի այդ, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի և չի կարող ծրագրեր ունենալ Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG