Օրեր առաջ Արագածոտնի մարզի ևս հինգ գյուղերի բնակիչների հետ Աշտարակ - Ապարան մայրուղին փակած Օհանավան և Կարբի գյուղերի բնակիչները այսօր առավոտից սպասում էին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:
Գյուղացիները, հիշեցնենք, պնդում են, որ նշված գյուղերի հարևանությամբ ՀԷԿ-ի կառուցման դեպքում իրենք ոռոգման կզրկվեն ջրից, հետևաբար՝ ապրուստի միջոցից:
Այցի մասին նրանց տեղեկացրել էր Օհանավանի գյուղապետը:
Փոխվարչապետը, սակայն, չեկավ, ու գյուղացիներից շատերը սպառնացին, որ կրկին կփակեն մայրուղին:
«Նա ուզում է մի 10-15 հոգու հետ հանդիպի, ոչ ամբողջ գյուղերի ժողովրդի հետ: Առանձին խոսա, որ եսիմ ինչ ներկայացնի», - ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ նախորդ բողոքի ալիքից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել էին, սակայն գյուղացիներն անհանգստանում են, թե դրանք վերսկսվելու են, որովհետև ոչ միայն տարածքից ամբողջությամբ չի հեռացվել տեխնիկան, այլև բերել են նոր խողովակներ:
«Սրանք խման սև ջուրը, հիմի ուզում են մեր ջուրը զակուսկի անեն», - ասաց մի տարեց գյուղացի:
Բողոքող գյուղացիների կարծիքները կիսվեցին․ մի մասը դեմ էր ծայրահեղ միջոցներին, իսկ որոշ գյուղացիներ ագրեսիվ միջոցների դիմեցին, երբ տեսան, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները նկարահանում են, անգամ փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Նրանցից մեկն անջատեց «Ազատության» տեսախցիկը՝ հարվածելով լրագրողի ձեռքին:
Այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանների ներկայությամբ: Նրանք փորձում էին բացատրել գյուղացիներին, որ փողոց փակելը հակաիրավական քայլ է:
«Գալու են ձեր կարծիքը հարցնեն, հանձնաժողով է ստեղծվել: Այսօր չկարողացան գալ, վաղը կգան: Ի՞նչ տարբերություն», - գյուղացիներին ասում էր իրավապահներից մեկը:
Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե չի հասկանում, թե ինչու հենց այսօր վրդովվեցին գյուղացիները: Իսկ Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանն ասաց, թե փոխվարչապետն իր այցի ամսաթիվ չի նշել՝ այդուհանդերձ ավելացրեց, թե ամենայն հավանականությամբ Արմեն Գևորգյանը կգա հաջորդ երկուշաբթի: