Մատչելիության հղումներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ


ՀՀ արտակարգ իրավիճակների հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով՝ այսօր (մարտի 13-ին) օրվա ընթացքում, մարտի 17-ին օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Մարտի 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում մարտի 13-ին հնարավոր է, 17-ին`օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG