Մատչելիության հղումներ

Մեծ Յոթնյակի առաջնորդները կոչ են անում Ռուսաստանին` վերջ տալ Ղրիմի բռնազավթմանը


Մեծ Յոթնյակի ղեկավարները այսօր հայտարարություն են տարածել` կոչ անելով Ռուսաստանին անմիջապես վերջ դնել Ղրիմի բռնակցմանն ուղղված գործողություններին:

«Հանրաքվեի անցկացումն ուղղակիորեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը», - ասված է հայտարարության մեջ:

Մեծ Յոթնյակի առաջնորդները շեշտել են, որ հանրաքվեի արդյունքները օրինական չեն լինի, և իրենք չեն ճանաչի դրանք: Իսկ եթե Ռուսաստանը բռնազավթի Ղրիմը, ապա դա ՄԱԿ-ի կանոնադրության և մի շարք ռուս- ուկրաինական համաձայնագրերի խախտում է: Բացի այդ, Մեծ Յոթնյակի երկրները զգուշացնում են, որ եթե Ոուսաստանը շարունակի Ղրիմի անջատմանն ուղղված իր գործողությունները, ապա իրենք կդիմեն ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պատասխան քայլերի:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին վերջ դնել Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի ինքնավար հանրապետությունը իրեն բռնակցելու ջանքերին», - հայտարարության հիմնական ուղերձն այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ փոխանցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Բարոզուն հավելել է, որ իրենց գլխավոր առաջնահերթությունն այժմ իրավիճակը հանդարտեցնելն ու սրացում թույլ չտալն է, Ռուսաստանին իրենք առաջարկել են ուղիղ բանակցություններ սկսել` հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն, ցավոք սրտի, այդ ջանքերը դեռ ապարդյուն են:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ եթե կառուցողական բանակցություններ չսկսվեն մոտակա օրերի ընթացքում և կոնկրետ ժամանակահատվածում արդյունքներ չլինեն, իրենք ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, իսկ իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել հեռուն գնացող հետևանքների, որոնցից, սակայն, Բարոզուն հույս ունի, որ հնարավոր կլինի խուսափել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG