Մատչելիության հղումներ

Բյուրականը կարող է «լուրջ դերակատարում ունենալ տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ չորեքշաբի տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն:

ԱԱԽ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց արդյունքները:

«Համագործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի Հանրապետության և աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջև, որի հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական և տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի և այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում ունենալ լուրջ դերակատարում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»,- ասել է Արթուր Բաղդասարյանը։
Արթուր Բաղդասարյանի խոսքով` ըստ պայմանավորվածության տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական և վերապատրաստման կենտրոն և արդեն իսկ թիրախավորվել են մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց իրավունք կտրվի մասնակցել «Ռոսկոսմոս» գործակալության պետական պատվերների ձևավորման աշխատանքներին, այսինքն` հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոս»-ի կարիքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG