Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Սերբիայի արտգործնախարարը


Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչ, արխիվ
Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչ, արխիվ
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սերբիայի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորրդի հետ։

Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի հայ - սերբական գործարար համաժողովին:

Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը Իվան Մրկիչը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG