Մատչելիության հղումներ

Հայաստանը Մաքսային միության անդամ «կարող է դառնալ 2014-ին»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
Հայաստանը Մաքսային միության անդամ կարող է դառնալ արդեն 2014-ին, այսօր այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ այս տարի՝ 2014-ին, Հայաստանի անդամակցության գործընթացը իրավաբանորեն կձևակերպվի»,- ասել է նա լրագրողներին։

Խրիստենկոն տեղեկացրել է նաև, որ մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գագաթաժողովին նախագահներին զեկուցվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի իրականացման նախնական արդյունքները։

«Կարելի է ասել, որ դեկտեմբերի գագաթնաժողովին հաջորդած երկու ամիսների ընթացքում Հայաստանը նախատեսվածից մեծ առաջընթաց է արձանագրել «ճանապարհային քարտեզի» իրականացման հարցում։ Ես լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանի՝ մինչ անդամակցությունն անհրաժեշտ ճանապարհային քարտեզի 260 կետերի և ծավալի իրականացման հնարավորության և ունակության հարցում»,- հավելել է Խրիստենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG