Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցներից երեքը բերման ենթարկվեցին


Այսօր ակտիվիստները բողոքի ակցիա են նախաձեռնել Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը գործողությունները Ուկրաինայի հետ կապված և իրենց աջակցությունը հայտնելով Կիևի Մայդանին:

Ոստիկանությունը, սակայն, տասնյակ ակտիվիստներին հրելով հեռացրեց դեսպանատան դիմացի մայթ և պատ կազմեց՝ նրանց թույլ չտալով մոտենալ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության շենքին:

Ակցիայի մասնակիցներից երեքը՝ Անտոն Իվչենկոն, Լալա Ասլիկյանը և Տիգրան Պարսիլյանը բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին, ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փոխանցեց՝ «իրավախախտման համար»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG