Մատչելիության հղումներ

Պուտինը դադարեցրեց զորավարժությունները Ռուսաստանի արևմուտքում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Կիրիլովսկի զինավարժարան՝ զորավարժություններին հետևելու համար, 3-ը մարտի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արևմուտքում զորավարժություններին մասնակցող զորքերին և ստորաբաժանումներին հրաման է տվել վերադառնալ մշտական տեղակայման վայրեր: Այդ մասին այսօր հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Նախօրեին Պուտինը հետևել է զորավարժությունների եզրափակիչ փուլին Լենինգրադի մարզի Կիրիլովսկի զինավարժարանում:

Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան և Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերի և ուժերի հանկարծակի համալիր ստուգատեսը սկսվել էր փետրվարի 26-ին՝ Պուտինի հրամանով:

Զորավարժությունները անցել են երկու փուլով, դրանց մասնակցել է ընդհանուր թվով շուրջ 150 հազար զինծառայող, 90 ռազմական օդանավ, ավելի քան 120 ռազմական ուղղաթիռ, մոտ 880 տանկ, 1200 միավոր այլ զինտեխնիկա, մոտ 80 ռազմանավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG