Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը երեկ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ - լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Հայաստանի դեսպանը և Լիբանանի վարչապետը կարևորել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը:
Կողմերն ընդգծել են լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում:
Անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին: