Մատչելիության հղումներ

Իրավիճակը Ղրիմում լարված է մնում


Ուկրաինա, Ղրիմ - Զինված անձինք Սիմֆերոպոլի օդանավակայանի մոտ, 28-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինա, Ղրիմ - Զինված անձինք Սիմֆերոպոլի օդանավակայանի մոտ, 28-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ անհայտ անձանցից բաղկացած մոտ 1000-հոգանոց զինված խումբը արգելափակել է Ղրիմում տեղակայված ուկրաինական սահմանապահների ռազմաբազայի մուտքը:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսպես կոչված «Ղրիմի ինքնապաշտպանության ուժերը» իրենց ենթակայության տակ են վերցնում ուկրաինական ռազմական օբյեկտները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մեծ թվով զինծառայողներ, որոնք դժգոհ են Կիևի քաղաքականությունից, հրաժարվում են ծառայությունից կամ պատրաստակամություն հայտնում ընդգրկվել ինքնապաշտպանական ուժերի կազմում:

Ուկրաինական 5-րդ ալիքի հետ զրույցում ուկրաինական ռազմածովային ուժերի գնդապետ Մամչևն ասել է, որ հրաժարվել է հանձնվել ռուսական զորքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG