Մատչելիության հղումներ

Արևմուտքը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Ուկրաինայից


Միացյալ Նահանգները դատապատել է Ռուսաստանի ռազմական միջամտությունը ուկրաինական տարածքում և կոչ է արել Ռուսաստանին իր զորքերը հետ կանչել Ղրիմի ռազմաբազաներ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ միջազգային օրենքների շարունակական խախտումները Մոսկվայի կողմից կարող են հանգեցնել Ռուսաստանի «քաղաքական և տնտեսական» մեկուսացմանը:

ՆԱՏՕ-ին այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այս մասին հայտարարել է Թվիթերի իր էջում, նշելով, թե` «Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանները>:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, Մոսկվային կոչ անելով չխախտել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, և զորքերը դուրս բերելով Ուկրաինայից` իր տեսակետները հայտնել «խաղաղ միջոցներով»:

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը արտակարգ խորհրդակցություն են անցկացնելու Ուկրաինայի հարցով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG