Մատչելիության հղումներ

Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մառախուղի պատճառով դժվարանցանելի է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ այսօր ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG