Մատչելիության հղումներ

Բորիս Նեմցովն ու Ալեքսեյ Նավալնին կալանավորվել են


Ընդդիմադիր ակտիվիստներ Բորիս Նեմցովն ու Ալեքսեյ Նավալնին 10 և 7 օրով կալանավորվել են։ Նման որոշում է կայացրել Մոսկվայի Տվերոսկոյի դատարանը՝ ակտիվիստներին մեղադրելով ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեջ։

Նեմցովից ու Նավալնիից բացի ևս 400-ից ավելի մարդիկ երկուշաբթի օրը Մանեժնայա հրապարակից, որտեղ անցկացվում էր Բոլոտնայայի գործով բողոքի ակցիան, բերման են ենթարկվել։

Յարոսլավլի մարզային Դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը ավելի վաղ ահազանգել է իր անձեռնմեխելիությունը խախտելու մասին, սակայն առայժմ դատարանի կայացրած որոշումը մնում է անփոփոխ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG