Մատչելիության հղումներ

Ռուսաստանը՝ Սոչիի Օլիմպիադայի հաղթող


Սոչիի Օլիմպիադայի փակման արարողությունը, 23-ը փետրվարի, 2014թ․
Սոչիի Օլիմպիադայի փակման արարողությունը, 23-ը փետրվարի, 2014թ․
Փետրվարի 7-23-ը Սոչիում անցկացված 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների թվով առաջին տեղը գրավեց Օլիմպիադան հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի թիմը:

Ռուսաստանցի մարզիկները շահեցին 33 մեդալ, այդ թվում 13-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 9-ը՝ բրոնզե:

Երկրորդ տեղը գրավեց Նորվեգիան՝ 26 մեդալով, որից 11-ը՝ ոսկե, 5-ը՝ արծաթե և 10-ը՝ բրոնզե, երրորդը Կանադան է՝ 25 մեդալով, որից 10-ական՝ ոսկե և արծաթե, 5-ը՝ բրոնզե:

Առաջին հնգյակում են նաև ԱՄՆ-ը՝ 28, և Նիդերլանդներ՝ 24 մեդալով:

Օլիմպիադան փակվեց երեկ երեկոյան՝ հանդիսավոր արարողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG