Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն կոչ է անում ցուցարարներին շարունակել պայքարը


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել Կիևի Անկախության հրապարակում` Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած այն բանին, որ երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկ անելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:

Խարկովի քրեակատարողական հիվանդանոցից ազատ արձակվելուց և Կիև ժամանելուց հետո, Տիմոշենկոն, ով առողջական լուրջ խնդիրներ ունի` իշխանությունը չարաշահելու մեղադրանքով շուրջ 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո, Մայդանում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներին դիմել է անվասայլակ նստած` նրանց անվանելով «հերոսներ, այն լավագույնը, ինչ Ուկրաինան ունի»:

Մայդանը արդեն երեք ամիս շարունակ հանդիսանում է Տիմոշենկոյի ամենակատաղի քաղաքական հակառակորդի` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պայքարի էպիկենտրոնը: Ժողովրդական հուզումների արդյունքում կալանավայրից նոր դուրս եկած նախկին վարչապետը իր ելույթում ընդգծել է, որ Յանուկովիչը և նրա մերձավորները պետք է պատասխանատվության կանչվեն վերջին օրերի արյունալի բախումների համար, որոնց արդյունքում տասնյակ ցուցարարներ և ոստիկաններ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG