Մատչելիության հղումներ

Քաղաքապետն անդրադարձել է Երևանի ջրամատակարարման խնդիրներին


Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար: Այս մասին փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին սերտորեն աշխատել համատիրությունների հետ և արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG