Մատչելիության հղումներ

Սոչիում «չի բացառվում» Պուտին - Մարգվելաշվիլի հանդիպումը


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Սոչիում վաղը մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակներում Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Դա բացառել չի կարելի, չէ որ նա մեր հյուրն է», - ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցին:

Չնայած պաշտոնական Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Թբիլիսին որոշում է կայացրել Սոչիի Օլիմպիադային վրաց մարզիկների մասնակցության մասին: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դրանով իրենք հարգանքի տուրք են մատուցում օլիմպիական շարժմանը:

Երեկ էլ հանդիպելով Սոչի մեկնող վրացական պատվիրակությանը՝ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Օլիմպիադային մասնակցելու իրենց որոշումը քաղաքական տեսանկյունից «շատ ճիշտ քայլ է» և դրական նշանակություն ունի Վրաստանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG