Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը ընդունել են Նիկոլայ Բորդյուժային


Հայաստանի նախագահի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի նախագահի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումներից, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման, 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ընթացիկ գործունեության կատարելագործման, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Ստուդենիկինի հետ Սեյրան Օհանյանի հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, քննարկվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG