Մատչելիության հղումներ

Մյունխենում հանդիպել են Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին՝ քննարկելու Իրանի և «վեցյակի» միջև այս ամիս ավելի ուշ նախատեսված բանակցություններին հաջորդ փուլը։

Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենում, որտեղ ընթանում էր անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովը։

Պետքարտուղարության անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Քերրին ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, քանի դեռ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Իրանի արտգործնախարարը իր հերթին նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց մշտական անդամների և Գերմանիայի հետ՝ նպատակ ունենալով հասնել միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների վերջնական հաղթահարմանը։ Զարիֆը նշել է, որ Իրանի գլխավոր նպատակը միջուկային ծրագրի շուրջ մշտական համաձայնության հասնելն է։

«Այն փաստը, սակայն, որ բանակցություններին զուգահեռ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն մեղմացվում, կասկածի տակ էդնում ողջ գործընթացի արդյունավետությունը»,- ասել է նա։

Նոյեմբերին Իրանը և աշխարհի վեց գերտերությունները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոշակի համաձայնության եկան Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, արդյունքում Արևմուտքը խոստացավ աստիճանաբար հանել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Վիեննայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG