Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելել է անձնագրային և վիզաների վարչություն


Լուսանկարը՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության
Լուսանկարը՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծանոթանալու ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքներին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից:

Վարչապետն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ:

Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը:

Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. - «Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG