Մատչելիության հղումներ

Թուրքիան ամենաէժան գազը գնում է Ադրբեջանից, ամենաթանկը՝ Իրանից


«Հարավային Պարս» գազի հանքը Իրանում, հունվար, 2014թ․
«Հարավային Պարս» գազի հանքը Իրանում, հունվար, 2014թ․
Ադրբեջանից գնվող գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց Թուրքիան վճարում է 335 դոլար, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Zaman թերթը, փոխանցում է նաև, որ Ռուսաստանից նույն ծավալի գազը Թուրքիան ձեռք է բերում 425, Իրանից՝ 490 դոլարով:

Ըստ Zaman-ի, մոտ օրերս այցելելու է Իրան, որտեղ բանակցությունների ժամանակ ձգտելու է իջեցնել գազի գինը՝ բացատրելով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համեմատ իրանական գազը թանկ է:

Իրանից ձեռք բերվող գազի բարձր գնի հարցով թուրքական Botaş ընկերությունը դիմել է Միջազգային տնտեսական դատարան, որտեղայդ գործով լսումները դեռ շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG